Վթար է տեղի ունեցել Երևան-Բաթումի ճանապարհին
24/07/2013 13:35

Վթար է տեղի ունեցել Երևան-Բաթումի ճանապարհին

Այսօր, ժամը 11.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Բաթումի-Երևան ավտոճանապարհին՝ Ախալքալաք քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար (վարորդ Մ. Ս., ՀՀ քաղաքացի): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԻՎԵԿՈ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Ավտոմեքենան ուղղելու նպատակով դեպքի վայր է մեկնել կռունկ-ամբարձիչ հատուկ տեխնիկան: Վթարի հետևանքով տուժողներ չեն եղել:

 

Վթար է տեղի ունեցել Երևան-Բաթումի ճանապարհին