Բուլղարացի հարձակվողը` «Ալաշկերտում»
25/07/2013 20:21

Բուլղարացի հարձակվողը` «Ալաշկերտում»

Այսօր «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր ստորագրեց Բուլղարիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող Գոցե Դելչև քաղաքի «Պիրին» ֆուտբոլային ակումբի հարձակվող Վիկտոր Շիշկովի հետ:

Ինչպես տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից, 26-ամյա գոլահարը տևական ժամանակ փորձաշրջան էր անցնում հայկական թիմում, մասնակցել էր նաև «Ալաշկերտի» երկշաբաթյա հանքավանյան հավաքին և թիմի անցկացրած մի շարք ստուգողական խաղերին: Այս ամենի արդյունքում Ակումբի ղեկավարությունը պայմանագիր առաջարկեց լեգեոներ ֆուտբոլիստին:
 

Բուլղարացի հարձակվողը` «Ալաշկերտում»