Ալվեշը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով
25/07/2013 20:17

Ալվեշը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով

Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, նոր մրցաշրջանում «Բարսելոնի» ֆուտբոլիստ Դանի Ալվեշը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Էրիկ Աբիդալին:

Աբիդալն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր «Մոնակո», և Ալվեշը, ով բավական ջերմ հարաբերությունների մեջ է Էրիկի հետ, որոշել է նման քայլի գնալ, ինչին դեմ չի եղել կատալոնյան ակումբի ղեկավարությունը:

Հիշեցնենք, որ Աբիդալը երկար ժամանակ բուժվում էր չարաբաստիկ հիվանդությունից, իսկ ապաքինման ընթացքում նրան օգնում էր «Բարսելոնը»: Թիմ վերադառնալուց հետո, սակայն, կատալոնյան ակումբը նրան առաջարկել էր միայն զբաղվել կազմակերպչական գործերով, իսկ պաշտպանն ուզում էր խաղալ:
 

Ալվեշը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով