Մակակաները հարձակվել են ԱՄՆ-ի փոխնախագահի վրա
25/07/2013 18:00

Մակակաները հարձակվել են ԱՄՆ-ի փոխնախագահի վրա

Հնդկաստանում Մահաթմա Գանդիի թոռնուհու հետ հանդիպման ժամանակ ծառերի վրա հայտնված մակակաները սկսել են մրգեր նետել Ջո Բայդենի ուղղությամբ:

Dni.ru-ի փոխանցմամբ, Բայդենը արարողակարգի համաձայն պետք է լուսանկարվեր Մահաթմա Գանդիի արձանի մոտ, սակայն մանգոյի ծառերի վրա հայտնված կապիկները սկսել են մանգոյի պտուղներ նետել հրապարակի վրա, որտեղ պետք է տեղի ունենար նկարահանումը:

Բայդենի թիկնազորի և Հնդկաստանի անվտանգության ծառայության աշխատակիցների մոտ կապիկների այդ պահվածքը անհանգստություն է առաջացրել:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

 

Մակակաները հարձակվել են ԱՄՆ-ի փոխնախագահի վրա