.jpg)
Բրիտանացիները հեծանիվների համար վիբրատոր-նստատեղեր են ստեղծել
Մեծ Բրիտանիայում «մեծերի համար» նախատեսված խանութներում վաճառքի են հանվել հեծանիվների նստատեղեր, որոնք օժտված են վիբրատորներով:
Topnews.ru-ի փոխանցմամբ, «happy Ride seat» կոչվող նստատեղերում տեղադրված հատուկ սարքերի արագությունը կարգավորվում է նստատեղի գրպանում տեղեկայված կառավարման վահանակով:
Տեղի խանութներում այդ սարքը վաճառվում է 43 դոլարով:
Նշվում է, որ արտադրողները վաճառքից մեծ եկամուտներ են սպասում, քանի որ այժմ Մեծ Բրիտանիայում հեծանիվային ճանապարհորդությունների ալիք է բարձրացել: