.jpg)
Նինոծմինդայում վթարից տուժած երեխային տեղափոխում են Ս. Աստվածամայր ԲԿ
«2004 թ. ծնված Մ. Կարապետյանն այս պահին Գյումրու ԲԿ-ից տեղափոխվում է Ս Աստվածամայր բժշկական կենտրոն»,- Aysor.am-ին հաղորդեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Երեխայի վիճակը ծանր է:
Նրա մոտ ախտորոշվել է աջ քունքային կոտրվածք և քունքային և ճակատային հատվածի սուբդուրալ հեմատոմա. ԲԿ-ում բժշկական անձնակազմը պատարստ է երեխային ընդունելու:
2009 թ. ծնված Լ. Կարապետյանը և 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանն այս պահին Նինոծմինդայի բժշկական կենտրոնում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նինոծմինդայից Գյումրու բժշկական կենտրոն այս պահին տեղափոխվում է 1989թ-ին ծնված Մ. Կարապետյանը. Նա կհետազոտվի:
Նշենք, որ այսօր ժամը 12.15-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:
Դեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը: