.jpg)
Գարիկ Մարտիրոսյանը ցանկանում է տուն գնել Լատվիայում
Շոումեն և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը կնոջ`Ժաննայի, 8-ամյա դստեր Ժասմինի և որդու`3 տարեկան Դանիելի հետ ժամանել է Յուրմալա`«Բարձրակարգ հումորի շաբաթ» միջոցառմանը մասնակցելու համար, որը կազմակերպում է Comedy Club-ը:
Newsru.com-ի փոխանցմամբ, Գարիկը տուն է վարձակալել «Ձինտարի» դահլիճի մոտ`Յուրաս փողոցում:
Մարտիրոսյանը նշել է, որ կցանկանար փոքրիկ բնակարան գնել Յուրմալայում և արդեն քննարկել է տարբեր առաջարկություններ:
Հումորիստը ժամանակը անցկացնում է դստեր և որդու հետ զբոսնելով, ինչպես նաև Սերգեյ Սվետլակովի տանը նշել է Comedy Club-ի 10-ամյակը:
Նշվում է, որ Սվետլակովը արդեն 2-հարկանի տուն է գնել Լատվիայում և նույն էլ համոզում է անել Գարիկ Մարտիրոսյանին: