.jpg)
Ջրային մերսումներ գեղեցիկ կուրծք ունենալու համար
Կնոջ գրավչության առաջին և կարևորագույն նախապայմաններից մեկը ճիշտ կեցվածք ունենալն է, որից էլ կախված է կրծքի և այլ բարեմասնությունների ընդգծված և գեղցիկ լինելը:
Անգամ ամենագեղեցիկ կուրծքը կդադարի գրավիչ երևալուց, երբ չհետևեք ձեր կեցվածքին:
Մանկուց պետք է մտածել ճիշտ կեցվածք ունենալու մասին, իսկ եթե ուշացել եք և ձեզ համար դժվար է այժմ հետևել կեցվածքին, հոգ չէ՝ վերցրեք ծանր գիրք, դրեք ձեր գլխին և մի քանի րոպե այդպես քայլեք սենյակով: Դուք իսկույն կզգաք, որ այդպիսի բեռը գլխին պահելն անհնար է, եթե անգամ թեթև կորանաք կամ մեջքը թեքեք: Այնպես որ, այսուհետև ամեն օր կրկնեք այդ պարզունակ հնարքը:
Թերևս այս և բազմաթիվ այլ մեթողներից է կախված կրծքի գրավիչ լինելը, սակայն պահպանել վերջինիս առանձգականությունը և մշտապես առողջ լինելը հաջողվում է ոչ բոլորին:
Պետք է հիշել, որ հաջորդաբար սառը և տաք ջրով ցայվելը հնարավորություն է տալիս պահպանելու կրծքերի առաձգականությունը:
Այս գործողությունն արդյունավետ է, եթե այն ամեն օր կրկնեք: Ցայվելն ինքնին բարդ չէ. մի քանի րոպեի ընթացքում ջրի շիթով սահուն, օղակաձև շարժումներ կատարեք յուրաքանչյուր կրծքի շուրջը: Ընդ որում, հարկավոր է միշտ սկսել տաք ջրից և ավարտել սառով:
Ջրային մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, իսկ սառը շիթերը նպաստում են հյոավածքների ամրացմանը: Արդյունքում մաշկի տոնոաը բարձրանում է, ինչը հնարավորություն է տալիս կուրծքը պիրկ և գեղեցիկ դարձնելու: