.jpg)
Հոգեբուժարանում հայտնված հոլիվուդյան աստղերը. Ֆոտոշարք
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Ամանդա Բայնսը մի քանի օր առաջ տեղափոխվել է Կալիֆորնիայի հոգեբուժարան, երբ հենց աստղի ահազանգով դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են աստղին բենզինով տարան ձեռքին և ոչ ադեկվատ վիճակում:Նրան 72 ժամով տեղափոխել են հոգեբուժարան: Մինչ այդ աստղը խնդիրներ է ունեցել թմրամիջոցների օգտագործման հետ կապված:

2009թ.-ին ամերիկացի դերասանուհի Միշա Բարթոնը հոգեկան գերլարվածության պատճառով տեղափոխվել էր Լոս Անջելոսի հոգեբուժարան: Մինչ այդ, այդպիսի հոգեկան վիճակում նա հայտնվել 2007թ.-ին`մի երեկույթի ժամանակ:

Հոլիվուդյան աստղ Քեթրին Զետա-Ջոնսը 2011թ.-ին հոգեբուժարանում բուժման կուրս է անցել:
Նա հիվանդանոցում էր հայտնվել, քանի որ տառապում էր ամուսնու քաղցկեղի պատճառով:

2012թ.-ին ամերիկացի դերասան Ջերարդ Բատլերը ինքն է դիմել հոգեբուժարան, քանի որ որոշակի խնդիրներ ուներ դեղամիջոցներից կախվածության պատճառով:

2008թ.-ին հանրահայտ Բրիթնի Սպիրսին էին տեղափոխել հոգեբուժարան`դեպրեսիվ խանգարում ախտանիշով:

Հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորը երկար ժամանակ տառապել է կլաուստրաֆոբիայից և բուժվել հոգեբուժարանում:

2010թ.-ին հոլիվուդյան աստղ Չարլի Շինը հոգեբուժարան էր տեղափոխվել Նյու-Յորքի հյուրանոցային համարից, քանի որ հոգեկան խանգարում էր ունեցել:

Հոգեբուժարաններում հայտնվելու ռեկորդ է սահմանել հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը, ով այժմ էլ 3-ամսյա կուրս է անցնում հոգեբուժարաններից մեկում:
