.jpg)
Իրաքում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել
Իրաքում իսլամական սունի ծայրահեղականների կողմից իրականացված մի շարք ահաբեկչությունների հետևանքով 30 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
Ինչպես հայտնում են Բաղդադից 160 կմ դեպի հյուսիս գտնվող Սուլեյման-բեկ քաղաքի իշխանությունները, զինյալները գնդակահարել են նավթ տեղափոխող բեռնատարների 14 վարորդների:
Հանցագործները մեքենաների շարասյունը կանգնեցրել էին կեղծ անցագրային կետում:
Բացի այդ, չորս զինվոր էլ զոհվել էր իսլամիստների` զինվորներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա հարձակման հետևանքով` Բաղդադից Մոսուլ տանող ճանապարհին: Իսկ Մոսուլից հարավ գտնվող բնակավայրում իսլամիստները ոստիկանական մի ամբողջ անցագրային կետ են ոչնչացրել: Զոհվել է ՆԳՆ-ի 9 աշխատակից: