.jpg)
Տղամարդկանց 25%-ը սիրահարվում է առաջին հայացքից
Գիտնականների նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ շատ ավելի շուտ են սիրահարվում, քան կանայք: Տղամարդկանց 25%-ը պնդում է, որ սիրահարվում է առաջին հայացքից, իսկ 29%-ի համար մեկ օրը բավական է` բացահայտելու իրենց զգացմունքները:
Ինչ վերաբերվում է կանանց, ապա նրանք հակված են գնահատել տղամարդկանց ըստ ներքին հատկությունների, հայցքների, այլ ոչ թե արտաքին տեսքի:
Կանանց 20%- ը սիրահարվում առաջին հայացքից, իսկ ամեն երրորդը` առաջին ժամադրությունից:
Մեկ շատ հետաքրքիր փաստ ևս արձանագրվեց հետազոտությունների արդյունքում, տղամարդիկ պնդել են, որ կանանց հետ ծանոթանում են հաճույքի համար, իսկ կանայք` ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու նպատակով: