Խոշոր վթար է տեղի ունեցել Նինոծմինդայում. 3 հայ երեխաների վիճակը ծանր է
25/07/2013 14:23

Խոշոր վթար է տեղի ունեցել Նինոծմինդայում. 3 հայ երեխաների վիճակը ծանր է

Այսօր ժամը 12.15-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Այս մասին հայտոնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:

Դեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը:

Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Նրանց անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Խոշոր վթար է տեղի ունեցել Նինոծմինդայում. 3 հայ երեխաների վիճակը ծանր է