.jpg)
Արտաքսվել է բելառուս «օրենքով գող» Պաշտետը (Տեսանյութ)
Այսօր Ռուսաստանից Բելառուս է արտաքսվել 31-ամյա բելառուս «օրենքով գող» Պավել Ալեքսևիչը, ով քրեական աշխարհում հայտնի է Պաշտետ մականունով:
Պաշտետին, որպես Ռուսաստանում անցանկալի անձ, ոստիկանները դիմավորել են Զելենոգրադի կալանավայրի մոտ և տեղափոխել են Շերեմետյեվո օդանավակայան ու արտաքսել Մինսկ:
Նշենք, որ Մոսկվայի Օդինցովոյի դատարանը մի քանի ամիս առաջ դատապարտել էր Պավել Ալեքսևիչին`Պաշտետին թմրանյութերի անօրինական պահպանման համար` Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի հատկանիշներով:
«Օրենքով գողը» այդ հանցագործության համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման:
Հաշվի առնելով այն ժամկետը, որ Պաշտետը անցկացրել է կալանքի տակ, գողը ազատ պետք է արձակվեր արդեն 2 ամսից:
Պաշտետը Մերձմոսկվայում մասնակցում էր «օրենքով գողերի» հավաքին` «սխոդկային», որի մասնակիցները Դեդ Հասանի կլանի հակառակորդներն էին: Իրավապահները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էին «Սխոդկայի» մասնակիցներին, իսկ Պաշտետի մոտ անձնական զննությամբ հայտնաբերել էին 1.5 գրամ կոկային:
31-ամյա Ալեքսևիչը «օրենքով գող» է կարգվել 2012թ.-ի դեկտեմբերի 10-ին` Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ: