Դանակահարել են 67 համարի երթուղու վարորդներից մեկին
25/07/2013 16:10

Դանակահարել են 67 համարի երթուղու վարորդներից մեկին

Րոպեներ առաջ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց դանակահարվել է 67 համարի երթուղին սպասարկող վարորդներից մեկը:

Aysor.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ այդ պահին Էրեբունի բժշկական կենտրոնում ճշտվում են դեպքի հանգամանքները.

«Այո, այստեղ րոպեներ առաջ թևին սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքով տղամարդ է տեղափոխվել, հիմա արվում են ճշտումներ»,- ասաց Արմեն Մալխասյանը:
 

Դանակահարել են 67 համարի երթուղու վարորդներից մեկին