Նոր մանրմասներ` դանակահարված վարորդի գործից
25/07/2013 19:43

Նոր մանրմասներ` դանակահարված վարորդի գործից

 ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Ալեքսան Ղ.-ն: Ըստ նրա հայտարարության` Երևանի «Ռոսիա» կանգառում անծանոթ անձի կողմից դանակահարվել է:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին Ալեքսան Ղ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 14.40-ի սահմաններում, իր վարած 67 Ա «Գազել» մակնիշի երթուղայինի մեջ, «Ռոսիա» տոնավաճառի դիմաց ուղևորներից մեկը 50 դրամ չվճարելու համար վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է իր ձախ թևին` պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Նոր մանրմասներ` դանակահարված վարորդի գործից