ՌԴ. Հարբած տղամարդը կրակ է արձակել գնացքում
25/07/2013 19:44

ՌԴ. Հարբած տղամարդը կրակ է արձակել գնացքում

Ոստիկանությունը ձերբակալել է Խաբարովսկ-Ներյունգրի գնացքում կրակ արձակած հարբած ուղևորին:

Dni.ru-ի փոխանցմամբ, 31-ամյա տղամարդու և նրա ընկերոջ միջև վեճ է բռնկվել և նրանցից մեկը կրակ է արձակել մյուսի ուղղությամբ` գնացքի միջանցքում:

Վիրավոր ուղևորին տեղափոխել են Արխարա գյուղի հիվանդանոց`նա վիրավորվել էր կրծքավանդակի աջ հատվածից:

Նշվում է, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել:

 

ՌԴ. Հարբած տղամարդը կրակ է արձակել գնացքում