Այսօր Տարոն Մարգարյանը հրապարակային կդիմի ժողովրդին
25/07/2013 11:28

Այսօր Տարոն Մարգարյանը հրապարակային կդիմի ժողովրդին

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադրաձավ վերջին օրերին մայրաքաղաքում հասարակական շարժմանը և նշեց, որ այդ շարժումները ինքնաբուխ են և չունեն կուսակցական բնույթ: Այդ շարժումների բուն պատճառը քաղաքապետի որոշումն է:

Վարչապետի փոխանցմամբ` շարժումը սոցիալական է և ուղղված է աղքատության դեմ:

Երևանի տրանսպորտի թանկացումների համար Տիգրան Սարգսյանը դիմեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին:

Վերջինս նշեց, որ Երաևանի քաղաքապետն այս օրերին անձամբ հետևել է սակագնի վերաբերյալ ՀԿ-ների հնչեցրած գնահատականներին, վերլուծություններին, հանդիպել է տարբեր հասարակական և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ. այս պահին հարցը քննարկվում է ավագանու կուսակցական խմբակցությունների հետ:

Փոխքաղաքապետը փոխանցեց, որ ամփոփելով, եզրահանգումներ կատարելով` այսօր Տարոն Մարգարյանը հրապարակային կդիմի հանրությանը: 

Այսօր Տարոն Մարգարյանը հրապարակային կդիմի ժողովրդին