Տոտտի. «Դե Ռոսսի, մնա «Ռոմայում»
25/07/2013 19:24

Տոտտի. «Դե Ռոսսի, մնա «Ռոմայում»

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին շնորհավորել է իր թիմակից Դանիելե Դե Ռոսսիին` 30 ամյակի կապակցությամբ և նրան կոչ է արել մնալ Հռոմում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Բարև Դանի: Մաղթում եմ քեզ ամենալավը, թեև դու ծերանում ես և քո մարզական կարիեարան մոտենում է տրամաբանական ավարտին: Այնուամենայնիվ, թիմին նվեր մատուցիր և մնա «Ռոմայում»: Այդ դեպքում մենք միասին կնվաճենք որևէ մրցանակ: Վերջ, սիրունիկ»,- ակումբի հեռուստաընկերության ուղիղ եթերում նշել է Տոտտին:

Հիշեցնենք, որ Դե Ռոսսիի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել ՊՍԺ-ն, «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու անգամ «Ֆիորենտինան»:
 

Տոտտի. «Դե Ռոսսի, մնա «Ռոմայում»