Առաջիկա օրերին սպասվում  են կարճատև տեղումներ
25/07/2013 19:37

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև տեղումներ

 Հուլիսի 26-ին, 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կա կարկուտի հավանականություն:
Քամին հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 2-3, 28-ին ևս 1-2 աստիճանով:

Երևանում` հուլիսի 26-28-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, 29-30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև տեղումներ