ԼՂՀ վարչապետ. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը անսպասելի չէր
26/07/2013 19:18

ԼՂՀ վարչապետ. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը անսպասելի չէր

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը անսպասելի չէր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի համար: Այս մասին այսօր BarCamp Արցախ 2013-ի ընթացքում մասնակիցների հետ հանդիպմանը Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նրա խոսքով`սա տնտեսական գործարք է, որը ամեն դեպքում պետք է իրականցվեր:

«Եթե կա գումար և զենք գնելու ցանկություն, ապա Ադրբեջանը դա կարող էր անել այլ երկրից: Այս դեպքում մեզ հայտնի է, ինչ զենք են նրանք ձեռք բերել»,-ասաց նա:

ԼՂՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի իշխանությունները շատ լուրջ ադեկվատ միջոցառումներ են ձեռնարկել այս առումով:
Հարցին`ինչպե՞ս ընդունվեց այդ լուրը Արցախի ժողովրդի կողմից, նա նշեց, որ որևէ նշանակալից արձագանք դա չի ստացել, և դրանում կարող է համոզվել յուրաքանչյուրը` մարդկանց հետ խոսելով:

Նախորդող հրապարակում` Իսրայելն Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի զինտեխնիկա կտրամադրի

«Ադրբեջանին զենք վաճառելը ոչ թե առևտրային, այլ` քաղաքական գործարք է»

Քաղաքագետ. Հայաստանը կարող է արագ չեզոքացնել Ադրբեջանից ուղղված վտանգը

ԼՂՀ վարչապետ. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը անսպասելի չէր