«Սակագինը 100 դրամ է դառնալու` սպասարկման որակը բարձրացնելու համար»
26/07/2013 19:15

«Սակագինը 100 դրամ է դառնալու` սպասարկման որակը բարձրացնելու համար»

«Հաճելի է, որ կան երիտասարդներ, որ տարին գոնե մի քանի անգամ հավաքվում են քննարկում են երկրում առկա խնդիրները»,-այսօր BarCamp Արցախ 2013-ի ընթացքում մասնակիցների հետ հանդիպմանը ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Իսկ խնդիրները նրա խոսքով` բազմաթիվ են, բայց հիմնականը ֆինանսական և լավ մասնագետների խնդիրն է:

Քաղաքացիական ակտիվիստներից մեկի հարցին` ինչու են փորձում բարձրացնել տրանսպորտի գինը Արցախում, նա նշեց, որ այդ մասին բանակցությունները ընթանում են արդեն մեկ տարի:

«Մենք փորձում ենք ցանկացած գին բարձրացնելուց առաջ պլանավորել, թե ինչ փոխհատուցում է լինելու: Պետք է հաշվարկել, թե այդ թանկացումն ինչ ծանրության է լինելու: Այս հարցը քննարկվում է  տարուց ավել: Հիմնական ներդրողներից մեկը պետական է, մյուսը մասնավոր, հայտը եղել է 100 դրամ, քանի որ հնարավորություններ դեռ չկան փոխհատուցելու քաղաքացիներին, դեռ հետաձգում ենք, մասնավորին էլ խնդրել ենք սպասել: Նախատեսում ենք հունվարից աշխատավարձներն ու թոշակները բարձրացնել: Ես երեկ ասել եմ, որ սակագինը 100 դրամ է դառնալու` սպասարկման որակը բարձրացնելու համար: Դա շատ հեշտ է հաշվարկվել, իսկ բարձրացման հարցը նորից կքննարկենք հունվարին»,-ասաց նա:
 

«Սակագինը 100 դրամ է դառնալու` սպասարկման որակը բարձրացնելու համար»