.jpg)
ԼՂՀ վարչապետ. Արցախում տրանսպորտը կթանկանա 2014թ.-ի հունվարին
Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի գինը կբարձրանա հունվարից: Այս մասին է գրում է karabakh-open.info-ն՝ հղում անելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությանը:
Վարչապետի խոսքով՝ ներքաղաքային և ներհանրապետական ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները դեռևս վեց ամիս առաջ են հայտ ներկայացրել սակագների բարձրացման վերաբերյալ, սակայն կառավարությանը հաջողվել է հետաձգել հարցը՝ մինչև թոշակների և աշխատավարձերի բարձրացում, որը նախատեսվում է 2014թ.-ի հունվարի 1-ից։
Արա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտում ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնք երկուսն են՝ մասնավոր և պետական, աշխատում են վնասով։ Պետական ընկերության վնասները փոխհատուցելու համար կառավարությունը լուրջ գումարներ է հատկացնում։
«Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց մենք որոշել են դեռ մինչև հունվարի 1-ը նրանց վնասները փոխհատուցել»,-նշել է Արա Հարությունյանը:
«Ընկերությունները պահանջում են ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 70 դրամից դարձնել 100 դրամ, իսկ կառավարության հաշվարկներով այն պետք է լինի 85-90 դրամ: Համենայնդեպս 100 դրամից ավելի չպիտի լինի»,- ասել է ԼՂՀ կառավարության ղեկավարը։