Ադրբեջանում դասակի հրամանատարը գերի է վերցրել իր սպաներին
26/07/2013 19:37

Ադրբեջանում դասակի հրամանատարը գերի է վերցրել իր սպաներին

Ադրբեջանի Բարդայի ռազմական կորպուսում միջադեպ է գրանցվել`դասակի հրամանատարը գերի է վերցրել սեփական սպաներին:

Haqqin.az-ի փոխանցմամբ, դասակի հրամանատարները իրենց վերադասների քմահաճույքները կատարելու համար մեծ պարտքեր են կուտակել տեղի խանութներում:

Դասակի հրամանատարներից մեկը չի կարողացել վերադարձնել պարտքը խանութի սեփականատերերին և ստիպված է եղել գերի վերցնել իր վերադասներին:

Հետագայում այդ սպան զինաթափվել է և ձերբակալվել:

 

Ադրբեջանում դասակի հրամանատարը գերի է վերցրել իր սպաներին