Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել. Նրանք տեսել են մահը
26/07/2013 19:56

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել. Նրանք տեսել են մահը

Սենսացիոն փաստ է գրանցվել գիտության պատմության մեջ, որը դեռ շատ երկար քննարկումների և հետազոտությունների առիթ կլինի:

Բրիտանացի գիտնականները առաջին անգամ կարողացել են անձամբ տեսնել մահը: Վերջինս մարմնից դուրս եկող երկնագույն լուսային ալիքի տեսք է ունեցել: Ըստ գիտնականների, այս բացահայտումը կարող է լինել կյանքի տևողության ավելացման մեթոդների համար կայուն հիմք:

Երբ կենդանի բջիջները մահանում են, այդ գործընթացը քիմիական շղթայական ռեակցիա է առաջացնում, որոնք հանգեցնում են բջջային կոմպոնենտների քայքայման:

Նշված մեխանիզմը վաղուց հայտնի է եղել գիտությանը, սակայն քիչ բան է հայտնի եղել այն մասին, թե ինչպես է մահը տարածվում ողջ օրգանիզմով:

Պարզվել է, այդ պրոցեսը հնարավոր է տեսնել մանրադիտակի օգնությամբ: Գիտնականները փարձարկումը կատարել են որդերի վրա:

Ալիքը կարծես կյանքը հեռացրել է որդերի միջից և ալիքի անցնելուց հետո օրգանիզմները դադարել են գործել: 

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել. Նրանք տեսել են մահը