.jpg)
Կնոջ հասակի ամեն 10 սանտիմետրը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ որքան բարձրահասակ է կինը, այնքան մեծ է նրա՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը դաշտանադադարից հետո։ Հայտնում է Daily mail-ը։
Հետազոտությա ն արդյունքում պարզվել է, որ կնոջ հասակի ամեն 10 սանտիմետրը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 13 տոկոսով։
Այս հետազոտությունը, որի արդյունքում պարզվել է, որ քաղցկեղի առաջացումը առավել շատ կապված է ոչ թե քաշի, այլ հասակի հետ, զարմացրել է գիտնականներին։
Բարձրահասակ կանանց մոտ հավանական է կրծքի, հաստ աղիքի, երիկամների, ձվարանների, վահանագեղձի քաղցկեղի առաջացումը։