Սխալմամբ Բաքու ուղարկված հայ երիտասարդը վերադարձել է Կիև
26/07/2013 10:50

Սխալմամբ Բաքու ուղարկված հայ երիտասարդը վերադարձել է Կիև

Նախօրեին սխալմամբ Կիևից Բաքու ուղարկված հայ երիտասարդ Ասատուր Խաչատրյանը Բաքու-Կիև «МАУ» ավիաընկերության 602 չվերթով վերադարձել է Կիև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ծնողների խոսքով՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանը հուլիսի 22-ին գնացել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է, որ հետ ուղարկեին Հայաստան:

Հայաստանի փոխարեն Ասատուրին սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու:

Սխալմամբ Բաքու ուղարկված հայ երիտասարդը վերադարձել է Կիև