Լապորտա. «Մարտինոյի գալը կուրախացնի Մեսսիին»
26/07/2013 19:50

Լապորտա. «Մարտինոյի գալը կուրախացնի Մեսսիին»

«Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսելը կրկին սուր քննադատության է ենթարկվել նախորդ նախագահ Ժոան Լապորտայի կողմից: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Լապորտան կատալոնյան թիմը ղեկավարել է 2003-2010 թթ., և հեռանալուց ի վեր պարբերաբար ցուցադրում է իր բացասական վերաբերմունքը ներկայիս նախագահի հանդեպ:

«Ռոսելը հանդիսանում է նեոնունյեիզմի ներկայացուցիչ (Խոսքը Խոսեպ Լուիս Նունյեսի մասին է, ով «Բարսելոնը» ղեկավարել է 1978-2000 թթ.): Նրա բոլոր գործողությունները ոչ թափանցիկ են: Ռոսելն իրեն այնպես է պահում, ինչպես մի տհաս»,- հայտարարել է Լապորտան:

Միևնույն ժամանակ, «Բարսելոնի» նախկին նախագահը լավ է արտահայտվել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոյի հասցեին:

«Կարծում եմ, Մարտինոյին թիմ հրավիրելը լավ գաղափար է: Չեմ կասկածում, որ նա հաջողության կհասնի: Եթե Մարտինոյի գալը կուրախացնի Մեսսիին, ապա այդ որոշումը ես համարում եմ իդեալական»,- նշել է Լապորտան:
 

Լապորտա. «Մարտինոյի գալը կուրախացնի Մեսսիին»