Մերի Մնջոյանի ու Էրիկի փայլուն ելույթը Նոր ալիք 2013-ում (Տեսանյութ)
26/07/2013 11:50

Մերի Մնջոյանի ու Էրիկի փայլուն ելույթը Նոր ալիք 2013-ում (Տեսանյութ)

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» երաժշտական մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Մերի Մնջոյանը մրցութային երկրորդ օրը երգիչ Էրիկի հետ վաստակեց 120 միավոր: Նրանք կատարեցին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, որը շատ ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից: 

Ժյուրիի անդամների կողմից զույգը ստացավ միայն մեկ 10 միավոր, մնացած բոլորը` առավելագույն 11 միավոր: 

Հիշեցնենք, որ փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 28-ը: Մրցույթի հաղթողներին տրվելու է երեք գլխավոր մրցանակ՝ «Բյուրեղապակե ալիք» և դրամական պարգև, ինչպես նաև հանդիսատեսի համակրանքը վայելած մասնակցին՝ «Ադամանդե ալիք»:

Նախորդող հրապարակում` Մերի Մնջոյանը ելույթ ունեցավ «Նոր ալիք 2013» մրցույթում (Տեսանյութ)

Մերի Մնջոյանի ու Էրիկի փայլուն ելույթը Նոր ալիք 2013-ում (Տեսանյութ)