Կաթ օգտագործող մարդիկ ավելի խելացի են
26/07/2013 19:43

Կաթ օգտագործող մարդիկ ավելի խելացի են

Դեռ վաղուց կաթն օգտագործել են ոչ միայն որպես համեղ ըմպելիք, այլև՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու նպատակով: 

Օրինակ՝ Արևմտյան Եվրոպայում մրսածության համար որպես պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում ամեն օր յոգուրտ, մածուն և կաթ, իհարկե, առանց շաքարի:

Հետաքրքրական է այն , որ շնչուղիների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ոտնաթաթերին ու ձեռքի ափերի մեջ կովի կաթից պատրաստված-հալեցրած յուղ քսել: Անգինայի ժամանակ օգտակար է թթվասեր օգտագործելը: Ընդ որում` այն պետք է ուտել շատ դանդաղ` 20 րոպեում` 50 գրամ:

Հազի ժամանակ օգտակար է ուտել կաթից պատրաստված բնական կարագ` մեղրի և կիտրոնի հյութի հետ խառնած: Կաթը բուժիչ է ոչ միայն մարդու մարսողական համակարգի համար, այլև՝  նպաստում է ուղեղի ավելի լավ աշխատելուն ու հետևաբար՝ մարդուն ավելի խելացի է դարձնում:

Գիտնականները պնդում են, որ կաթի պարբերական օգտագործումը խթանում է հնարամտությունը:

Հարցում անցկացնելով հազարավոր մարդկանց շրջանում, ովքեր ունեն առողջ սիրտ և երիկամներ, գիտնականները պարզել են, որ հիշողության և տեսողության ընդունակությունները, ավելի բարձր մակարդակի վրա են այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր կաթ են օգտագործում: 

Կաթ օգտագործող մարդիկ ավելի խելացի են