Անանուխը հակաբորբոքային է
26/07/2013 20:00

Անանուխը հակաբորբոքային է

Անանուխի 100 տեսակ գոյություն ունի: Անանուխը հայտնի է իր յուրօրինակ համով և բուժիչ հատկությունններով:

Անանուխից պատրաստված թուրմը շատ հաճախ օգտագործվում է ստամոքսի խանգարումները բուժելու նպատակով (գաստրիտ, ստամոքսի խոց): Հաճախ անանուխի եփուկ են նշանակում հղի կանանց՝ հղիության առաջին եռամսյակի ընթացքում, երբ տոքսիկ երևույթներ են առաջանում:

Խորհուրդ է տրվում անանուխի թուրմ օգտագործել ֆարինգիտի, անգինայի, բրոնխիտի և շնչառական ուղիների շատ այլ հիվանդությունների դեպքում: Այն արդյունավետ է ազդում նաև բորբոքումների և մրսածության դեպքում:

Թարախային հիվանդությունների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս վերքին անանուխի հյութի մեջ թրջած կտոր դնել:

Անանուխից պատրաստված ըմպելիքները հակացուցված են բոլոր նրանց , ովքեր ցածր ճնշում ունեն: Բժիշկներն արգելում են սննդակարգում ներառել կամ անանուխով բուժվել կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև մինչև 5 տարեկան երեխաներին:
 

Անանուխը հակաբորբոքային է