Մոսկվայի պատմական շենքերից մեկում խմբակային սեքսի ակումբ են հայտնաբերել
26/07/2013 20:27

Մոսկվայի պատմական շենքերից մեկում խմբակային սեքսի ակումբ են հայտնաբերել

Մոսկվայի կենտրոնում գտնվող 19-րդ դարի պատմական նշանակության առանձնատանը հայտնաբերվել է սաունա, էրոտիկ մերսման կենտրոն և խմբակային սեքսի`սվինգեր ակումբ:

Topnews.ru-ի փոխանցմամբ, նախկինում տվյալ շենքը հանդիսանում էր տեղական նշանակության մշակութային արժեք ունեցող շենք, իսկ այժմ նրա նկուղներում սաունա և սեքսի ակումբ է տեղակայված:

Իրավապաշտպանները դիմելու են Մոսկվայի քաղաքապետին տեղի վարչական շրջանի ղեկավարին հեռացնելու և շենքին նախկին կարգավիճակը վերադարձնելու պահանջով:
 

Մոսկվայի պատմական շենքերից մեկում խմբակային սեքսի ակումբ են հայտնաբերել