Մ.Հակոբյան. Լեռնային Ղարաբաղը նոր զինատեսակներ ու զինտեխնիկա է ձեռք բերել
26/07/2013 18:07

Մ.Հակոբյան. Լեռնային Ղարաբաղը նոր զինատեսակներ ու զինտեխնիկա է ձեռք բերել

Լեռնային Ղարաբաղը նոր զինտեխնիկա ու զինատեսակներ է ձեռք բերել և այս առումով վերջին երկու տարիները բավականին հաջող են եղել: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասել է  ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: 

«Մենք երբևիցե այսպիսի իրավիճակ չենք ունեցել, ինչ ունենք այսօր կոնկրետ սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ»,- ասել է  Հակոբյանը` ավելացնելով, որ այժմ խնդիր կա ձեռք բերված զինամթերքի տեղավորման հետ կապված և այդ հարցը լուծելու համար մեծ զինապահեստ է կառուցվում:

Մովսես Հակոբյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ զինատեսակներ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից նոր զինտեխնիկայի ձեռքբերման կապակցությամբ՝ ԼՂՀ  պաշտպանության նախարարը միևնույն ժամանակ նշել է՝ այդ երկիրը  հնարավորություն չունի պատերազմ սկսելու և հաղթելու:

 

Մ.Հակոբյան. Լեռնային Ղարաբաղը նոր զինատեսակներ ու զինտեխնիկա է ձեռք բերել