.jpg)
Աշխարհի ամենատարեց բնակիչը 112-ամյա ամերիկացի Սալուստինո Բլասկեսն է
Նյու-Յորք նահանգից 112-ամյա Սալուստինո Սանչես-Բլասկեսը դարձել է աշխարհի ամենատարեց տղամարդը:
Baltinfo.ru-ի փոխանցմամբ, ծնունդով Իսպանիայից 112-ամյա տղամարդը ծնվել է 1901թ.-ին, 17 տարեկանում տեղափոխվել է Կուբա, իսկ 19-ում`ԱՄՆ:
Նա աշխատել է Կենտուկի նահանգի ածխահորերում, ինչից հետո տեղափոխվել է Նյու-Յորք:
Նրա խոսքերով, իր երկարակյացության գաղտնիքը կայանում է բժիշկների նշանակած բոլոր դեղերի ընդունումը ճիշտ ժամանակին: