Օզբիլիսը «Սպարտակի» հետ կնքել է 5-ամյա պայմանագիր
26/07/2013 17:56

Օզբիլիսը «Սպարտակի» հետ կնքել է 5-ամյա պայմանագիր

Քիչ առաջ մոսկովյան թիմի պաշտոնական կայքը հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի «Սպարտակ» տեղափոխության մասին:

Նշվում է, որ Արազի հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր, իսկ տրանսֆերային գումարը կազմել է 6 մլն եվրո:

Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լոկոմոտիվն» ու «Դինամոն»:
 

Օզբիլիսը «Սպարտակի» հետ կնքել է 5-ամյա պայմանագիր