.jpg)
Արազ Օզբիլիս. «Սպարտակում» ես նոր կյանք եմ սկսում»
Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Արազ Օզբիլիսը մեկնաբանել է իր տեղափոխությունը Կրասնոդարի «Կուբանից»:
- Ես նաև այլ առաջարկներ ունեի: Բայց երբ «Սպարտակի» ներկայացուցիչները կապ հաստատեցին ինձ հետ, միանգամից հասկացա, որ ուզում եմ խաղալ հենց այդ թիմում: «Սպարտակը» Ռուսաստանի մեծագույն և ամենաամբիցիոզ թիմն է, ինչը շատ հարմար է ինձ: Եվ պատրաստ եմ մասնակցել «Դինամոյի» հետ առաջիկա խաղին, սակայն ընտրությունը, բնականաբար, կախված կլինի գլխավոր մարզչից:
- Այսինքն` երբ առաջարկ ստացաք «Սպարտակից», այլ ակումբների մասին արդեն չէի՞ք մտածում:
- Հենց այդպես:
- Ձեզ հաջողվե՞լ է գրավել Մոսկվայի «Դինամոյի» դարպասը:
- Հաջողվել է: Ի դեպ, դա «Կուբանի» կազմում իմ առաջին հանդիպումներից մեկն էր: Իսկ վաղը հնարավոր է, որ առաջին խաղն անցկացնեմ «Սպարտակի» կազմում: Տեսնենք, թե ինչ կլինի:
- Ինչո՞ւ ընտրեցիք 11 համարի մարզաշապիկը:
- Որովհետև դա ազատ համարներից մեկն էր: Չնայած 24 համարը, որով հանդես էի գալիս «Կուբանում», նույնպես ազատ էր: Սակայն «Սպարտակում» ես նոր կյանք եմ սկսում, ուստի նոր համար ընտրեցի: