.jpg)
Մոսկվայում ձերբակալվել է հայտնի «օրենքով գող» Պաատա Մալենկին
Մոսկվայի արևմուտքում իրավապահները ձերբակալել են 54-ամյա վրացի հայտնի «օրենքով գող» Պաատա Տվալչրելիձեին, ով քրեական աշխարհում հայտնի է Պաատա Մալենկի մականունով:
Պաատաին իրավապահները ձերբակալել են թմրանյութերի անօրինական պահպանման համար:
2011թ.-ի հունվարին Պաատային ձերբակալել են նույն հոդվածի հատկանիշներով` Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում:
Դատարանը «օրենքով գողին» դատապարտել էր 3 տարվա պայմանական ազատազրկման:
Եթե այս անգամ էլ Պաատայի մեղավորությունը հաստատվի, ապա նրա հին դատվածության պատժաժամկետը կգումարվի նոր պատժաժամկետին:
Նշենք, որ Պաատան ընդհանուր առմամբ ունի 4 դատվածություն և քրեական աշխարհում վայելում է մեծ հեղինակություն:
Սխոդկաների ժամանակ կայացած որոշումների իրականացումը վստահվում էր հենց Պաատային և նրա ներկայությունը ցանկացած սխոդկային համարվում էր տվյալ հանդիպման կարևորության ցուցանիշ:
Նա նաև տարբեր քրեական խմբավորումների միջև ծագած հակամարտությունները լուծող «օրենքով գողի» համբավ է ձեռք բերել:
Պաատան Մոսկվա է տեղափոխվել Իռկուտսկից, որտեղ վերահսկողություն էր հաստատել իր եղբոր`Սուլխան Տվալչրելիձեի հետ միասին: