Սևանում հեծանվանավակ է շրջվել. Տուժել է 4 քաղաքացի
26/07/2013 14:00

Սևանում հեծանվանավակ է շրջվել. Տուժել է 4 քաղաքացի

Այսօր ժամը 12.17-ին թիվ 3 հանրային լողափում ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել Դիլիջան քաղաքի բնակիչներ`1983թ. ծնված Ա. Ս.-ին, 1968թ. ծնված Ս. Վ.-ին, 1989թ. ծնված Մ. Հ.-ին և 1984թ. ծնված Ա. Ն.-ին:

Ջրափրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

Սևանում հեծանվանավակ է շրջվել. Տուժել է 4 քաղաքացի