.jpg)
«Ակնկալում ենք նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերի 29-ին»
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման, Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել, որով ողջունում են Հայաստանի և Եվրամիության միջև ապագա Ասոցացման համաձայնագրի բանակցությունների բովանդակային ավարտը, որը ներառում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հիմնումը, որի վերաբերյալ բանակցողները համաձայնության հասան հուլիսի 24-ին՝ Երևանում։
«Սա շատ կարևոր զարգացում է, և մենք ակնկալում ենք նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում, ապա ստորագրել համաձայնագիրը՝ տեխնիկական ընթացակարգերն ավարտելուց հետո: 2010 թվականից մեկնարկած այս բանակցությունների ավարտը կարևոր ձեռքբերում է ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար: Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ին ու Հայաստանին թույլ կտա միասին առաջ տանել համապարփակ արդիականացման և բարեփոխումների ծրագիրը` հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման վրա: Համաձայնագիրը անմիջական դրական ազդեցություն կունենա Հայաստանի առօրայի վրա և Հայաստանի ու նրա քաղաքացիներին կմերձեցնի Եվրամիության հետ: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում երկու կողմերի բանակցողներին` այս գերազանց արդյունքին հասնելու համար», - ասված է Քեթրին Էշթոնի և Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ: