.jpg)
Սիրիայում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 100.000-ը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ 2.5 տարի շարունակվող սիրիական հակամարտությունը խլել է ավելի քան 100.000 մարդու կյանք:
Interfax գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպման ընթացքում Պան Գի Մունը նշել է, որ անհրաժեշտ է անցկացնել ինչքան հնարավոր է շուտ ժնևյան խաղաղության համագումարը, ինչպես դա առաջարկվում էր Քերրիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից:
Նրա խոսքերով, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին և ինքը ամեն ինչ կանեն, որպեսզի այդ համագումարը կայանա ինչքան հնարավոր է շուտ: