.jpg)
«Տոտենհեմը» բանակցություններ է վարում Բեյլի հետ
Լոնդոնի «Տոտենհեմը» նախկինի պես չի ցանկանում իր սանին` Գարետ Բեյլին բաց թողնել Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը կրկին բարձրաձցրել է կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն ու այդ մասին տեղյակ է պահել «Արքայական ակումբին»: Հիմա Բեյլի համար անգլիացիները պահանջում են 120 մլն եվրո: Որպես տարբերակ` դիտարկվում է նաև 100 մլն եվրո գումարն ու Անխել Դի Մարիան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արգենտինացին ժամանակին «Ռեալ» է տեղափոխվել 30 մլն եվրոյով, դժվար թե այս տարբերակը ձեռնտու լինի մադրիդցիներին:
Վերջին լուրերի համաձայն, «Տոտենհեմը» բանակցություններ է վարում կիսապաշտպանի հետ` վերջինիս պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Այն հարցին, թե անգլիական ակումբը պաշտոնական առաջարկ ստացե՞լ է արդյոք «Ռեալից», թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ: