Արջը փորձել է ձագին օգնել, սակայն չի կարողացել... (Տեսանյութ)
26/07/2013 19:51

Արջը փորձել է ձագին օգնել, սակայն չի կարողացել... (Տեսանյութ)

ԱՄՆ-ում ոստիկանը օգնել է արջին, որը ցանկանում էր իր քոթոթին դուրս բերել աղբարկից:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելոսի մերձակայքում գտնվող Ազուսե քաղաքում:

Արջերի ընտանիքը սնվելու նպատակով անտառից հասել էր քաղաք և երբ արջի քոթոթը սնվում էր աղբարկղում` այն փակվել էր և կենդանին մնացել էր դրա ներսում:

Արջը փորձել է ձագին օգնել, սակայն չի կարողացել և այդ պահին օգնության է հասել ոստիկաններից մեկն ու բացել է աղբարկղը:

Արջի քոթոթը բարեհաջող դուրս է եկել թակարդից:

 

Արջը փորձել է ձագին օգնել, սակայն չի կարողացել... (Տեսանյութ)