.jpg)
Երևանում տաքսու վարորդ է սպանվել
Նախօրեին ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նույն օրը, ժամը 02.45-ի սահմաններում, Վ. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, մահացածը տաքսու վարորդ էր, իսկ հրազենային կրոկոց արձակողը՝ հեծանվորդ: