Անչելոտտին նույնպես տատանվում է. Կասիլյա՞ս, թե՞ Լոպես
27/07/2013 17:52

Անչելոտտին նույնպես տատանվում է. Կասիլյա՞ս, թե՞ Լոպես

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ՊՍԺ-ի հետ այսօր կայանալիք ընկերական խաղում հիմնական կազմում ասպարեզ դուրս կբերի Դիեգո Լոպեսին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն: Սա նշանակում է, որ Իկեր Կասիլյասը 2013/24 թթ. մրցաշրջանը կարող է սկսել պահեստայինների նստարանին նստած, եթե նրան չհաջողվի հակառակը համոզել իտալացի մասնագետին:

«Ես չգիտեմ, թե ում վրա կանգ կառնի իմ ընտրությունը: Կարևորն այն է, որ մեր թիմում հանդես են գալիս 2 շատ ուժեղ դարպասապահներ, ովքեր ունեն որակական բարձր հատկանիշներ և մեծ փորձ: Մրցաշրջանը երկար է, ուստի Կասիլյասի և Լոպեսի շանսերը հավասար են և նրանք 2-ն էլ կհասցնեն խաղադաշտ դուրս գալ»,- նշել է Անչելոտտին:
 

Անչելոտտին նույնպես տատանվում է. Կասիլյա՞ս, թե՞ Լոպես