Աշխարհի ամենաթանկարժեք 10 կատուները. Ֆոտոշարք
27/07/2013 16:48

Աշխարհի ամենաթանկարժեք 10 կատուները. Ֆոտոշարք

Սավաննա կատուն համարվում է աշխարհի ամենախոշոր և ամենաթանկարժեք կատվի տեսակը, որի արժեքը տատանվում է 4.000-20.000 դոլարի սահմաններում:
Կատուն հասնում է կես մետրի և ունի 15 կգ քաշ:




Կաո-մանի կատուն սերում է Սիամից և այդ տեսակը ունի դարերի պատմություն: Այդ կատվին պահելու իրավունք ունեին միայն բարձր դասին պատկանող ընտանիքները:


Էլֆ-կատվի արժեքը տատանվում է 1300-3000 դոլարի սահմաններում և նրանք ունեն վանող տեսք, իրենց ականջների պատճառով:




Բենգալյան կատվի արժեքը տատանվում է 1100-4000 դոլար:Այդ ցեղատեսակը երկար ժամանակ ոչնչացման եզրին է գտնվել:



Տոյգեր ցեղատեսակի արժեքը տատանվում է 1000-5000 դոլար: Այդ կատուն հաճախ անվանում են փոքր վագրեր:

Բուրմիլա կատուն, որը համարվում է պարսկական կատվի և բուրմանյան տեսակի խառնուրդ: Նրա արժեքը հասնում է 800-4000 դոլար:



Մենի անպոչ կատվի արժեքը տատանվում է 750-2700 դոլար: Այդ կատուն բնակվում է Իռլանդական ծովում գտնվող Մեն կղզում, որտեղից էլ ստացել է իր անունը:

Պետերբոլդ կատվի արժեքը տատանվում է 700-3500: Այդ կատուն հիբրիդ է և ստացվել է մի քանի տեսակների խաչասերումից:


Լապերմ կատուն սերում է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգից: Նրա արժեքը կազմում է 500-4500 դոլար:

Վանա կատվի արժեքը կազմում է 400-1500 դոլար: Կատվի նախնիները բնակվում էին Վանա լճի ափին:
Այդ կատուները ունեն տարբեր գույների աչքեր: 

Աշխարհի ամենաթանկարժեք 10 կատուները. Ֆոտոշարք