Հրդեհ է բռնկվել Երևանի կենդանաբանական այգու մոտ
27/07/2013 16:00

Հրդեհ է բռնկվել Երևանի կենդանաբանական այգու մոտ

Այսօր ժամը 14.23-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգու հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի գերզմանատան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.04-ին, մարվել` 15.14-ին: Այրվել է 1200 ք.մ խոտածածկ տարածք: 

Հրդեհ է բռնկվել Երևանի կենդանաբանական այգու մոտ