.jpg)
G20-ի գագաթաժողովը կկայանա սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում
Սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահությամբ տեղի կունենա G20-ի գագաթաժողովը։ Եվրոպական միությունը կներկայացնեն ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։
Հերման Վան Ռոմպոյն ու Ժոզե Մանուել Բարոզուն ԵՄ անդամ 28 պետությունների և կառավարությունների ղեկավարներին հղած նամակով տեղեկացրել են G20-ի գագաթաժողովում քննարկվելիք առանցքային հարցերը։
Նրանք կոչ են անում G20-ի առաջնորդներին՝ բարելավել գլոբալ վստահությունը և լինել աչալուրջ ու ակտիվ ՝ գլոբալ վերականգնմանն աջակցելու և դեպի ուժեղ, հավասարակշռած, կայուն աճի ճանապարհ գտնելու համար։
G20-ի գագաթաժողովի հիմնական գերակայություններն են
1. տնտեսական աճը և զբաղվածությունը,
2. ֆինանսական բարեփոխումների ամբողջացումը,
3. հարկայն պարտավորություններից խուսափումը,
4. միջազգային ֆինանսական բարեփոխումների ամբողջացում և առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։
Նշենք, որ G20-ը համախմբում է աշխարհի խոշոր զարգացած և զարգացող երկրների ղեկավարներին։ G20-ի անդամ 19 երկրներն են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Մեքսիկան, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը։
Այս երկրները և ԵՄ-ն մասին ներկայացնում են համաշխարհային ՀՆԱ-ի 90% - ը, համաշխարհային առևտրի 80% -ը և աշխարհի բնակչության երկու-երրորդը։