.jpg)
Գոռ Էլյազյանը հանդես կգա «Միկայում»
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, դարպասապահ Գոռ Էլյազյանը այսուհետ հանդես կգա «Միկայում»:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 22-ամյա դարպասապահը 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի փոխչեմպիոնի հետ: Մինչ այդ Գոռ Էլյազյանը ելույթ էր ունենում Դիլիջանի «Իմպուլսում», սակայն այն բանից հետո, երբ դիլիջանյան թիմը հրաժարվեց առաջնությանը մասնակցությունից, ֆուտբոլիստներն ազատ կարգավիճակ ստացան:
Էլյազյանն անցյալ տարի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում 2 հանդիպում է անցկացրել և երկուսում էլ սեփական դարպասը պահել է անառիկ:
«Միկայի» նորեկն արդեն հասցրել է խաղադաշտ դուրս գալ փոխչեմպիոնի կազմում` «Ուլիսի» հետ ընկերական հանդիպման ժամանակ 2-րդ խաղակեսում ասպարեզ դուրս գալով: