Ձեռագիրը բացահայտում է մարդու էությունը
27/07/2013 18:49

Ձեռագիրը բացահայտում է մարդու էությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռագիրը ձևավորվում է ոչ միայն ուղեղի գիտակցական, այլև՝ ենթագիտակցական գործընթացում և համարվում է հոգեախտորոշիչ միջոց, որի հիման վրա կարելի է հսկայական տեղեկություններ իմանալ տվյալ մարդու ինքնատիպության մասին:

Ձեռագրով հնարավոր է հասկանալ անձի տրամադրությունը, հոգեբանական վիճակը, նույնիսկ ախտորոշել նրա առողջական վիճակը: 

Սովորաբար ձեռագրեր վերլուծելիս հաշվի են առնում տառերի թեքությունը, չափսերը, ձևը, գրի շեղումները տողից, բառերի մեջ եղած տարածությունը, կետադրական նշանները, գրչի հպման ուժգնությունը և այլն:

Եթե ձեռագրում նկատվում են թույլ գծեր, թույլ սեղմում, առանձին տառերի և կապերի կախվածություն, ապա ամենայն հավանականությամբ հեղինակը մարմնի ընդհանուր հյուծվածություն է զգում:

Առողջ մարդու գրվածքը սովորաբար համաչափ է` էջի ամբողջ երկայնքով տարածված ու գրված է գրչի պինդ սեղմումով:

Տառերը բավական խոշոր են, լայն, գծերն ամուր են և կլոր, սեղմումն ուժեղ` տառերն ասած տրամադրված են «մարտականորեն»:

 

Ձեռագիրը բացահայտում է մարդու էությունը