Ամեն առավոտ նախաճաշելը առողջարար է սրտի համար
27/07/2013 16:05

Ամեն առավոտ նախաճաշելը առողջարար է սրտի համար

Բժիշկները խորհուրդ են տալիս անպայման նախաճաշել, քանի որ պարբերաբար չնախաճաշող մարդիկ սրտային հիվանդություններով շատ են տառապում:

Այս եզրահանգման են եկել Հարվարդի առողջապահական դպրոցի գիտնականները, վերլուծելով 45-82 տարեկան 27 հազար մարդու սննդի ընդունման հաճախականության 16 տարվա տվյալները (1992 -2008 թթ.)։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առանց նախաճաշի մնացած տղամարդկանց մոտ սրտի կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդության հետևանքով մահվան վտանգը 27%-ով բարձր է եղել պարտադիր նախաճաշողների համեմատ։

Բացի դրանից, չնախաճաշողները մեծամասամբ երիտասարդ են, ծխող, ամուրի, աշխատում են լրիվ դրույքով, ֆիզիկապես ակտիվ չեն և շատ ալկոհոլ են օգտագործում:

Ուշ սնվելը նույնպես վնասում է սրտին: Այսպես, ուշ գիշերը սնվող տղամարդկանց մոտ 55%-ով ավելի մեծ է եղել սրտի իշեմիկ հիվանդություն ստանալու հավանականությունը:
 

Ամեն առավոտ նախաճաշելը առողջարար է սրտի համար