.jpg)
27/07/2013 11:18
Քաղաքացին արգելափակվել է վերելակում
Այս գիշեր ժամը 00.44-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևանի Խորենացի փողոցի թիվ 30 շենքի վերելակում. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ահազանգը փոխանցվել է ԵՓՎ ՃԿԲ օպերատիվ հերթապահին:
Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն: